L’art des croix de pierre arméniennes.

 

 

Symbolisme et savoir-faire des Khachkars

 

 

Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը Խաչքարերը՝ Հայաստանում և հայկական սփյուռքում վարպետների կողմից փորագրված և աշխարհի կողմերի հանդեպ հստակ կողմնորոշումով բացօթյա կանգնած ուղղաձիգ տափակ սալաքարեր են, որոնց արևմտահայաց լայն կողը զբաղեցնում է բուսական-երկրաչափական, կենդանիների ու թռչունների, երբեմն էլ մարդկանց քանդակներով ուղեկցվող քանդակազարդ խաչը: Խաչքարը հայ մշակույթի ինքնատիպ զարգացման արգասիքն ու ցուցիչն է, հայ ինքնության ամենաբնութագրական խորհրդանշաններից մեկը: Իր զարմանահրաշ քանդակներով, խաչի փրկագործական խորհրդաբանությամբ և քարի հավերժություն ներշնչող մշտականությամբ այն եղել է հայ ժողովրդի ամենաակնածելի, իսկ բազմաքանակությամբ և բացօթյա տեղադրությամբ` նաև ամենամատչելի սրբություններից մեկը: Ավելի քան հազարամյա ճանապարհ անցնելով` այն նաև արդիական մշակութային դրսևորում է, քանի որ այսօր էլ Հայաստանում կերտվում են հարյուրավոր խաչքարեր: Այն հանդիսանում է պաշտամունքի մասունք, հուշաքար խորհրդանշելով կապը աշխարհիկ եւ աստվածային կյանքի միջև. Միջինը 2 մետր բարձրությամբ խաչքարերի կենտրոնում փորագվում է խաչը, ներքևում փորագրվում է արև կամ անիվ որպես հավերժության խորհրդանիշ։ Խաչքարը շրջեզրվում է նախշերով կամ խաղողի ու տերևների զարդաքանդակներով։ Փորագրությունն իրագործվում է տարբեր չափերի մետաղական հատիչների, դրոշմիչների, սրածայր գրիչների, մուրճերի օգնությամբ: Քանդակի հիմքը՝ տեխնիկան երկկողմանի հատումն է, երբ երկու զուգահեռ գծերով ուրվագծում է ապագա փորվածքի երկու եզրերը և այդ եզրերից անկյան տակ փորում է մինչև մեջտեղի երևակայական գիծը: Փորվածքները հղկում են մանր ավազով: Փորագրելու ընթացքում առաջացած փոքր ջարդվածքները և անհարթությունները վերացնում են կավի կամ կրի սվաղով, ապա ներկում: Խաչքարի կանգնեցման ժամանակ կատարվում է օրհնման և օծման կրոնական արարողություն, որից հետո խաչքարն արդեն իր մեջ կրում է աստվածային զորություն, եւ կարող է ցուցաբերել օգնություն, պաշտպանություն, բերել հաղթանակ, տալ երկար կյանք և հոգու փրկություն: Հայաստանի ավելի քան 50000 խաչքարերից ոչ մեկը մյուսին նման չէ, յուրաքանչյուրն ունի իր սեփական տեսքը, եւ չկան երկու միանման խաչքարեր: Խաչքար քանդակելու արվեստը փոխանցվում է հորից որդուն կամ վարպետի կողմից աշակերտին, ուսուցանելով ավանդական մեթոդները եւ նմուշները, խրախուսելով տարածաշրջանային ինքնօրինակությունը եւ անհատական իմպրովիզացիան: Հայաստանի կողմից 301 թ․ ին քրիստոնեությունը որպես պետական կրոն հրչակելուց հետո, ազգային ինքնության բաղադրիչների շարքում, ինչպիսիք են հայոց այբուբենը, գրքերը եւ այլն, ձևավորվեցին նաև սրբավայրի կազմակերպման, խաչի հանդեպ ազգային պաշտամունքի եւ պատկերագրության սկզբունքները: Այդ համալիրների զարգացումը հատուկ պատմամշակութային միջավայրում հանգեցրել է խաչքարի առաջացմանը։ Հայաստանում առաջին խաչքարերը հիմնադրվել են 9-րդ դարում, արաբական տիրապետությունից ազատագրվելուց հետո: Որոնցից ամենավաղ թվագրվածը տեղադրված է 879 թվականին Գառնիում ի պատիվ Կատրանիդե թագուհու: ՄԱԿ (համակցված աղբյուրներ) -Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպությունը (UNESCO) հայտարարել է, որ հայկական խաչքարերը, որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն, կարիք ունեն պաշտպանության։

 

NATIONS UNIES (Sources combinées) -L'Organisation des Nations Unies pour l'éducation, la science et la culture (UNESCO) a déclaré que le Khachkar arménien était un patrimoine culturel immatériel nécessitant une protection urgente.