School

Armeense Culturele Vereniging «Narek»

Հայկական Մշակութային Միություն «Նարեկ»

Armeense School                                 Հայկական Դպրոց

Դասագրքեր  և Մատյաններ

Էլեկտրոնային Տարբերակները

Այբենարան
Իմ Առաջին Ընթերցարանը
Մայրենի Լեզու 2
Մայրենի Լեզու 3

Հեքիաթների և Երգերի Շտեմարան

Երգերի Երաժշտությունը

Երգերի Տեքստերը

I

Հարց են տալիս ինձ հաճախ,
-ի՞նչ է ճստի՛կ, անունդ,
Արե՞գ, Արև՞, թե՞ Արեգակ,
Կատակ է սա, թե՝ շիտակ
Թե տղա եմ ես փոքրիկ,
Քույրիկիս կոչե՛ք Արևիկ:

կրկ

Ինձ ասում են Արեգակ,
Դու ես հրաշքը միակ,
Քո ժպիտով ջերմ, բարի
Ջերմացնում ես ամենքին:

II

Երբ իմ հայրիկն է հոգնած,
Եվ մայրիկն է զայրացած,
Շատ տխուր է իմ տատիկը,
Մութ ամպերի հետևում
Թաքնվել եմ ես ուզում


III

Ես իմ հոգու կայծերից
Խաղաություն ձեզ կտամ,
Երբ մեծանամ, շողեր տամ,
Մեր օջախի լուսատուն ես կդառնամ


I

Քարակերտ Խոյակ, քարե մի ծաղիկ
Վարդագույն Երազ,հրաշք մի քաղաք,
Ծվարած գրկում այս բարկ սարերի,
Հին ես դւ այնքան, չքնաղ նորովի:

Կրկ.

Հույսի ապավեն, օրրան հայրենի,
Մոր պես սիրասուն ջերմ ես ու բարի
Դու միակ թանկ անուն, իմ լա՝վ Երևան:
Երևան, իմ սեր, ոստան հայրական:

II

Ամրոց անառիկ, մի բաց թանգարան,
Անմահ կոթողներ, բանուկ փողոցներ,
Լույսերի հեղեղ, կարկաչուն ջրեր,
Բազմահարկ շենքեր, հարազատ դեմքեր:

Կոդա

Ծաղկում, շենանում, նոր գույով օծվում,
Դու մեր սրտերում հույզեր արթնացնում,
Ձեռքս վեր պարզել ու քեզ եմ օրհնում,
Բյուր մաղթանք, բարիք ես քեզ եմ հղում:

I

Ինձ չի լսում տատիկս,
Չի քնեցնում տիկնիկիս,
Չի սովորում դասերս
ԵՎ արդուկում շորերս,
Չի լվանում ձեռքերս
Եվ չի սանրում մազերս:
Շուտ է հոգնում ինձանից:
Ա՛խ, ի՞նչ անեմ,ո՞նց անեմ,
Որ գնա նա մեր տնից:

Կրկ.

Տատիկ ունեմ մի հսկա,
Գլխին մի մեծ անտենա,
Վախենում եմ նրանից,
Ա՛խ, ո՞նց անեմ, որ գնա:

II

Երեք տատիկ ես ունեմ,
Շատ եմ սիրում երկուսին,
Բայց տեսնում եմ այս մեկին,
Որ հանում է իմ հոգին:
Գաղտնիք ունենք բոլորից.
Նվեր է Չինաստանից,
Իմ տատիկն է սիրելի,
Հսկա ռոբոտ խաղալիք,
Խաղալիք է, խաղալիք:

Երգի


I



Պատուհանին նախշ կա նկարված,
Ձմեռվա գույեր, ուլունքներ ճերմակ
Ու ձյունաճերմակ փաթիլներ սառած,
Որ իմ տաք շնչից հալչում են արագ:

Կրկ․

Այսքան ուլունքներ
Պես-պես, բայց ճերմակ,
Ժանյակ են գերծել, ձմեռ են բերել
Թե ձմռան շունչն է նրանց նկարել,
Ես այդ մասին չեմ էլ իմացել:

II

Պատուհանին նախց կա նկարված,
Տեսնես որտե՞ղ է վրձինը սառած,
Որ հասցրել է կտավը ներկել
Ու ձմռան շնչով իմ տունը լցրել:

I

Ունեմ իմ աշխարհը
Ու իմ մոլորակը,
Այնտեղ ամեն ինչ
Գունեղ, լուսավոր է,
Բոլորը ժպտում են,
Ամեն ինչ պայծառ է,
Գուցե վառ երազ է,
Սա մի մեծ հրաշք է:

Կրկ

Մանկության մոլորակ,
Պտտվի՛ր դու արագ,
Թող ամեն իմչ տեսնեմ,
Որ հետո միշտ հիշեմ:

II

Մանկական երազանքներ,
Դուք երբեք ետ չեք գա,
Անհոգ, ուրախ օրեր,
Միշտ բառ կմնաք:
Խաղերը բազմազան,
Ընկերներիս մանկության
Երբեք չեմ մոռանա,
Սիրում եմ ձեզ այնքան:

I

Հայրի՛կ, դու հեռու ես,
Ու ես շատ տխուր եմ,
Հայրի՛կ, կարոտել եմ,
Քեզ անչափ սիրում եմ,
Քեզ շատ նման եմ,
Ժպիտն էլ մեր նույնն է,
Փոքրիկ ծաղիկ եմ,
Սրտիդ մի մասնիկն եմ։

կրկ․

Քեզ կանչում եմ, արի՛,
Թող մեր տունը լցվի,
Հեռու ճամփից արի՛։

II

Ինձ գրկիր, համբյուրիր,
Ձեռքս ամուր բռնիր,
Քո դստրիկն եմ փոքրիկ,
Դու իմ գանձն ես, հայրի՛կ,
Ինձ պետք չեն նվերներ,
Շատ խաղալիքներ,
Ինչ ունեմ, ձեզ կտամ,
Առանց քեզ ո՞նց մնամ։

I

Երգն իմ կյանքն է,
Երգն իմ խաղն է,
Մի թանկագին նվեր է,
Երկնքից իջած պարգև է։
Երբ զարթնում եմ ես քնից,
Երբ գալիս եմ դպրոցից,
Երբ հոգնում եմ նոր պարից,
Ես երգում եմ այս երգից։

Կրկ․

Ինձ ասում են՝ ա՛յ փոքրիկ,
Դու գալիս ես շատ հեռվից,
Երգն այս անուշ միշտ հնչում է քո շուրթից,
Ու քանի կաս, պիտի երգես դու այս երգից։
II

Երգն իմ օրն է,
Իմ օրօրն է,
Մայրիկիս պես անգին է,
Հայրիկիս պես ուժեղ է։
Ես սիրում եմ ամենքիդ
Ու երգում եմ այդ մասին,
Երգը սեր է, երգը՝ կյանք,
Պիտի երգենք, քանի կանք։

I

Ձմեռ էր, բայց ձյուն չեր գալիս,
Նստել էր Արեգը ու հոնգուր լալիս․
-Ես ի՞նչ անեմ, որ ձյուն գա,
Որ Նոր տարին մեր տուն գա,
Ինձ էլ բերի նվերներ,
Խաղալիք մեքենաներ։

Կրկ․

Ձմե՛ռ, ձմե՛ռ, հյո՛ւր արի,
Գալդ բարի՛ թող լինի,
Նվերներո՛վ դու արի,
Տարիդ ուրա՛խ թող լինի։

II

Ձմեռ էր, բայց ձյուն չեր գալիս,
Ու Արեգակն էլ փայլ չէր տալիս,
Շատ էր տխրել Արեգը,
Չկար կողքին ոչ մեկը,
Որ նստեցներ սահնակին,
Գնար բերեր Ձմեռ պապին։

տեքստը շուտով կլինի

տեքստը շուտով կլինի

տեքստը շուտով կլինի

Գիշերը Նոր տարվա
Երգեր է երգում,
Աստղերն են փայլում,
Տոնածառը զարդարում: x2
Արի, Նոր տարի,
Արի, դու իմ բարի,
Բոլոր երազանքները
Մեր կատարիր: x2

Հեքիաթն է կանչում
Ձմեռ պապիկին,
Ձյունանուշն էլ մեզ մոտ
Հյուր կգա կրկին: x2

Արի, Նոր տարի,
Արի, դու իմ բարի,
Բոլոր երազանքները
Մեր կատարիր: x2
Եվ այդ հեքիաթում
Կապրեմ ես այս գիշեր,
Փոքրիկ թզուկները
Բերում են նվերներ: x2

Վառենք եղևնու
Լույսերը գույնզգույն,
Վառենք մեր սրտերը,
Որ լույս լինի դրսում:

Արի, Նոր տարի,
Արի, դու իմ բարի, Բոլոր երազանքները
Մեր կատարիր: x2


1. Պատրաստել ենք մենք Նոր տարվա հանդես,
Նոր տարվա հանդես, Նոր տարվա հանդես,
Հագուստներ ունենք, դիմակներ պես-պես,
Դիմակներ պես-պես, դիմակներ:

կրկնակ.

Հյուր կգա շուտով Ձմեռ պապին,
Ներս կգա մեծ պարկը շալակին,
Ձյունանուշն էլ երգը շուրթերին
Շուրջը կխմբի ժիր մանուկներին:

2. Զարդարել ենք մենք եղևնին պայծառ,
Տոնածառը մեր, տոնածառը մեր,
Դուրսը՝ ձյուն, ձմեռ, իսկ ներսում՝ պայծառ,
Իսկ ներսում՝ անթիվ ծաղիկներ:
3. Թիկ-թակ, մանուկներ, մեծ շրջան բացեք,
Մեծ շրջան բացեք, մեծ շրջան բացեք,
Ինչպես զանգակներ, զանգակներ ուրախ,
Զանգակներ ուրախ, զնգացեք:

4. Պատրաստել ենք մենք Նոր տարվա հանդես,
Նոր տարվա հանդես, Նոր տարվա հանդես,
Հագուստներ ունենք, դիմակներ պես-պես,
Դիմակներ պես-պես, դիմակներ:


Կորտրեյկ քաղաքում գործող Հայկական դպրոցը հայտարարում է ընդունելություն
2018 -2019 ուսումնական տարվա նախապատրաստական և առաջին դասարաններ:


Նարեկ Հայկական դպրոցը հայտարարում է ընդունելություն հայկական պարի դասընթացների ՝ երեք տարիքային խմբով
Ցանկացողներին խնդրում ենք դիմել ,,Նարեկ,, Հայկական Մշակութային Միություն ,


--------------------
(Passionistenlaan 1, 8500 Kortrijk) կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` 0485627299:

Դպրոցի Տնօրինություն

--------------------
Դասաժամերը եվ Օրերը
--------------------

Դասերը տեղի են ունենում շաբաթ և կիրակի օրերին,
եռամյա ուսումնական ծրագրով:

Շաբաթ՝ ժամը 12:00-ից 14:00

Կիրակի՝ ժամը 10:00-ից 12:00

--------------------
Առարկայական ցանկ
--------------------

1. Հայոց լեզու և Հայ գրականություն
2. Խոսք և հաղորդակցություն
3. Հայոց պատմություն
4. Հայրենագիտություն

overflow

audio

էլեկտրոնային դասագրքեր




Sevak Amroyan - Axpers u Yes Minus

Հայոց Այբուբենի Թագադրումը

ՀԱՆԴԵՍԻ ՆՅՈՒԹԵՐ

Պետական խորհրդանիշներ
ՀՀ և ԼՂՀ պետական դրոշներ
ՀՀ և ԼՂՀ պետական զինանշանները Պետական խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը և օրհներգը, պետության ինքնիշխանության պաշտոնական տարբերանշաններ են:
Պետական դրոշ


Պետական դրոշը որոշակի գույնի (գույների) ու չափի պաստառ է՝ ամրացված սրածայր ձողի վրա: Դրոշը գործածվել է դեռևս Հին աշխարհի երկրներում՝ առավելապես ռազմական նպատակներով՝ որպես զինվորների հավաքի ու համախմբվելու, հեռվից լավ տեսանելի նշան: Դրոշի օգտագործման վերաբերյալ հայոց ամենավաղ տեղեկությունը կապված է Հայկ Նահապետի անվան հետ. գալով Բզնունյաց ծովի (Վանա լիճ) շրջանը՝ նա իր դրոշն է պարզել մի ժայռի վրա:
Արյունից ծորած երիզ մի կարմիր, Երկնքից պոկված կտոր մի կապույտ, Հասուն հասկերի շող նարնջագույն Եվ դարերի հավատի դրոշ Եռագույն: Անդրանիկ Ծառուկյան, բանաստեղծ
«ՀՀ պետական դրոշի մասին» ՀՀ օրենքով (15. 06. 2006) Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի առաջին հանրապետության (1918–20 թթ.) եռագույն դրոշն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով՝ լայնության և երկարության 1:2 հարաբերությամբ: Կարմիրը խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը՝ հարատևման, Հայկական բարձրավանդակի, քրիստոնեական հավատի, Հայաստանի անկախության և ազատության համար, կապույտը՝ ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո, նարնջագույնը՝ հայ ժողովրդի արարչական տաղանդն ու աշխատասիրությունը: ԼՂՀ դրոշը (հաստատվել է ԼՂՀ ԳԽ 1992 թ-ի հունիսի 2-ի որոշմամբ) Հայաստանի Հանրապետության դրոշի նման է, ավելացված է միայն սպիտակ եռանկյունաձև նախշանկար, որը խորհրդանշում է մայր Հայաստանից Արցախի բաժանումն ու անկախության հռչակմամբ վերամիավորումը: Գույների խորհուրդը նույնն է: Պետական դրոշը ծածանվում է հանրապետության նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Կառավարության, Սահմանադրական դատարանի, պետական տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, դատարանների, դատախազությունների, Մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական բանկի, դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսությունների շենքերի և փոխադրամիջոցների վրա, ինչպես նաև օրենքով սահմանված այլ տեղերում: Պետական դրոշը բարձրացվում է հանրապետությունում մարզական պաշտոնական առաջնությունների բացման և իջեցվում փակման արարողությունների ժամանակ, բարձրացվում է նաև հայ մարզիկներին միջազգային մրցումներում մրցանակային պարգևներ հանձնելիս:
Պետական զինանշան

Պետական զինանշանը խորհրդանշում է երկրի հասարակական-քաղաքական կարգը: Զինանշանների սաղմերն ի հայտ են եկել նախնադարյան հասարակարգում, առկա են նաև Հին աշխարհի ժողովուրդների բազմաթիվ խորհրդանշային պատկերներում: Վաղ անցյալում ազնվականական կամ իշխանական տները, երբեմն նաև առանձին անձեր, պետության կազմի մեջ մտնող վարչատարածքային միավորներ նույնպես ունեցել են իրենց զինանշանները: «ՀՀ պետական զինանշանի մասին» ՀՀ օրենքով (15. 06. 2006) Հայաստանի Հանրապետության զինանշանը Հայաստանի առաջին հանրապետության զինանշանն է: Հեղինակներն են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը: Զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի 4 թագավորությունների՝ Բագրատունիների (վերևից՝ ձախ), Արշակունիների (վերևից՝ աջ), Արտաշիսյանների (ներքևից՝ ձախ), Ռուբինյանների (ներքևից՝ աջ) զինանշանները: Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա ու ժապավեն: ԼՂՀ զինանշանին (հաստատվել է ԼՂՀ ԳԽ 1994 թ-ի նոյեմբերի 23-ի որոշմամբ) հեղինակ՝ Լավրենտի Ղալայան) պատկերված է թևատարած արծիվ, որը կրում է Արտաշիսյանների արքայատոհմի թագը, իսկ գլխավերևում տարածվում են արևի ճառագայթները: Կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են ԼՂՀ դրոշը (հորիզոնական դիրքով) և «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը՝ Մեծ Քիրս լեռան համապատկերին: Ներքևի մասում` արծվի ճանկերի մեջ խաղողի վազեր են, թթենու պտուղներ, ցորենի հասկեր: Վերևի կիսաշրջանաձև ժապավենի վրա հայերեն մակագրություն է՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Արցախ»: ՀՀ և ԼՂՀ զինանշանների պատկերները տեղադրվում են բոլոր այն շենքերի ճակատներին, որտեղ ծածանվում են ՀՀ և ԼՂՀ դրոշները:
Պետական օրհներգ
Պետական օրհներգը հանդիսավոր երաժշտական ստեղծագործություն է՝ գրված ծրագրային բնույթի բանաստեղծության խոսքերով: «ՀՀ պետական օրհներգի մասին» ՀՀ օրենքով (25.12.2006) Հայաստանի Հանրապետության օրհներգը Հայաստանի առաջին հանրապետության օրհներգն է՝ «Մեր հայրենիքը» (խոսքը` որոշ փոփոխություններով, Միքայել Նալբանդյանի, երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյանի): ԼՂՀ օրհներգը «Ազատ և անկախ Արցախն» է (հաստատվել է ԼՂՀ ԳԽ 1994 թ-ի դեկտեմբերի 23-ի որոշմամբ, խոսքը՝ Վարդան Հակոբյանի, երաժշտությունը՝ Արմեն Նասիբյանի): Պետական օրհներգը պարտադիր հնչում է պաշտոնական հանդիսությունների ժամանակ պետական դրոշը բարձրացնելիս, նորընտիր նախագահի երդման արարողության, Ազգային ժողովի նստաշրջանների, հանրապետությունում անցկացվող զորահանդեսների, միջազգային և համապետական մարզական մրցումների պաշտոնական բացման ու փակման, միջազգային մրցաշարերում մրցանակային տեղեր գրաված մարզիկներին պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունների ժամանակ, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում: Երբ հնչում է պետական օրհներգը, ներկաները ոտքի են կանգնում և դեմքով շրջվում դեպի պետական դրոշը, տղամարդիկ հանում են գլխարկները: Օրհներգը հեռարձակվում է երկրի տարածքում գործող բոլոր հեռուստա- և ռադիոընկերությունների եթերում՝ ամեն օր ժամը 6:00-ին ու 24:00-ին, Ամանորի գիշերը՝ Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո:
ՀՀ պետական օրհներգի տեքստը
Մեր հայրենիք
Մեր հայրենիք, ազատ, անկախ, Որ ապրել է դարեդար, Յուր որդիքը արդ կանչում է Ազատ, անկախ Հայաստան:
Ահա եղբա՜յր, քեզ մի դրոշ, Զոր իմ ձեռքով գործեցի, Գիշերները ես քուն չեղա, Արտասուքով լվացի:
Նայիր նրան՝ երեք գույնով Նվիրական մեկ նշան, Թող փողփողի թշնամու դեմ, Թող միշտ պանծա Հայաստան:
Ամենայն տեղ մահը մի է, Մարդ մի անգամ պիտ մեռնի, Բայց երանի՝ որ յուր ազգի Ազատության կզոհվի:
“Խաչքար”,

այս բառը մաքուր հայկական է, կազմված “խաչ” և “քար” բառերից: Աշխարհում շատ քիչ էն այն ժողովուրդները, որոնք ունեն զուտ ազգային մշակույթի ճյուղ, որը հազարամյակներ շարունակ եղել է միայն իրենց սեփականությունը և ավելին, այդ ճյուղը հասցրել են կատարելության մինչև այն աստիճան, որ այն կարելի է որակել 'աստվածային' հատկանիշով: Աշխարհում այդպիսիների թվին են պատկանում հայերը: Շուրջ1200 տարի հայերն աշխարհին զարմացնում են իրենց այս ինքնատիպ արվեստով,խաչքարով: Իր զարգացման ընթացքում խաչքարային արվեստը անցել է երեք փուլ ( VII-IX դդ., IX-X դդ., XI-XIV դդ.), իր զարգացման գագաթնակետին հասնելով XIII XIV դդ.: Հայկական մտքի այս գլուխգործոցը բաղկացած է երեք մասից՝ պատվանդանից,տախտականման քարե սալից և դեպի ներս թեքություն ունեցող քիվից: Տախտականման սալըհիմնականում ուղանկյուն է, անմբողջովին զարդանախշ, կենտրոնում զարդահյուս խաչը,առնված վարդյակաձև քանդակազարդ գոտու մեջ: Քանդակազարդ է նաև քիվը, որտեղ նաևվիմագիր արձանագրությունն է: Զարմանալին այն է, որ խաչքարը լինելով ազգային, այն նաև խիստ անհատականմշակույթ է Հակաստանում, ոչ մի խաչքար նման չէ մյուսին, թվով շուրջ 10 000 խաչքարեր,պահպանելով ձևի ընդհանուր կանոնները, բացառապես տարբեր են իրենց նախշերով: Խաչքար Հայաստանում ամենուրեք է և կանգնեցվել է ամեն առիթով, բացառությամբ ծննդի կապակցությամբ: Իրենց բազմաբնույթ տարբերությամբ դրանք տարբեր են նաևչափերով, սկսաց 50 սմ բարձրությունից մինչև 6-8 մ, լայնությունը 30 սմ-1,5 մ, հաստությունը20-30 սմ: Արվեստի ամեն մի բնագավառ ունի իր ամենաբարձր գագաթը, որ անթերի է,կատարյալ ու անհասանելի: Խաչքարի արվեստի մեջ դա Պողոս (Պավգոս) վարպետիստեղծագործությունն է՝ բարեբախտաբար մեզ հասած մի քանի լավագույն դրսևորումներով,որոնք հայտնի են Գոշավանքի, Դեղձնուտի և Դադիվանքի համալիրներից, XIII դարի: Պողոսիխաչքարերը կոչվում են ՙԱսեղնագործ՚: Պետք է խոստովանել, որ դեռևս աշխարհում քարիայդպիսի նուրբ մշակում ոչ մի տեղ հայտնի չէ: Պողոսի մոտ միմիանց վրա բարձրանում եներեք նախշեր, նույնիսկ այնքան նուրբ լույսի և ստվերի խաղ է կիրառված, որ տեսնողինթվում է մի թափանցիկ շղարշ է իջնում խաչքարին: Կա նաև մի այլ ճշմարտություն, որպետք է խոստովանել՝ աշխարհում ոչ մի պոետ չի կարող բառերով նկարագրել XIII դարի այդմեծ մարդու արվեստը, այն պետք է միայն դիտել սեփական աչքերով և սեփական հոգու մեջզգալ, թե ինչքան առատաձեռն է Աստված իր շնորհների մեջ:

overflow


--------

Հայոց Բանակի 25 ամյակի տոնակատարության շրջանակներում, Հունվարի 22 ին Բելգիայի Թագավորության Կորտրեյկ քաղաքի ,, Նարեկ ,, Հայկական դպրոցում տեղի ունեցավ աշակերտների հանդիպումը ապրիլյան հայտնի դեպքերի ժամանակ վիրավորված Հայ Զինվոր՝ Արման Ավետիսյանի Հետ։ Աշակերտները մեծ խանդավառությամբ դիմավորեցին Զինվորին և Արմանի համար նախապատրաստել էին փոքրիկ հանդես ի պատիվ Հայոց Բանակի և Հայ Զինվորի։ Հանդիպման ընթացքում Արմանը պատասխանեց երեխաներին հուզող հարցերին ։ Դասարանում տիրող Հայենասիրական մթնոլորտը հուզել էր բոլոր ներկաներին:
-------- 1988 թվական, 7-ը դեկտեմբերի, 11:41․ 10 բալլ ուժգնությամբ երկրաշարժը 41 վայրկյանում Հայաստանի 41 տոկոսն ավերակի վերածեց: 25 հազար զոհ, 500 հազարից ավելի անօթևաններ: Ամենից շատ զոհ Գյումրիում էր՝ 17 հազար: Դեկտեմբերի 10ին ժամը 13․00ին տեղի կունենա բաց դաս ոգեկոչում 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին։
--------

Բելգիայի Կորտրեյկ քաղաքում գործող հայկական մեկօրա դպրոցը միացել է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած համահայկական շարժմանը՝
«Դու՛ ի՞նչես անում Ղարաբաղի համար»:
--------
Նոյեմբերի 20 ին տեղի ունեցավ Սուրբ Պատարագ , Կորտրեյկի Heilige Damiaankrk եկեղեցում, Սուրբ Պատարագն անցկացրեց՛ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի Բենելուքսի փոխանորդ` Բրյուսելի Ս. Մարիամ Մագդաղեն Հայ առաքելական Եկեղեցու հոգեւոր հովիվ` Հոգեշնորհ Տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանը։
--------
Հոկտեմբերի 24ին Կորտրեյկ քաղաքում տեղի ունեցավ հանդիպում Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի Բենելուքսի փոխանորդ` Բրյուսելի Ս. Մարիամ Մագդաղեն Հայ առաքելական Եկեղեցու հոգեւոր հովիվ` Հոգեշնորհ Տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանի հանդիպումը քաղաքի հայ համայնքի հետ։ Քննարկվեցին համայնքում առկա խնդիրները և դրանց լուծման միջոցները։
--------
,,Նարեկ,, Հայկական Մշակութային Միությունը իր խորհին շնորհակալությունն է հայտնում ՀՀ սփյուռքի նախարարությանը` իդեմս նախարար Տիկին Հրանուշ Հակոբյանի, համայնքի դպրոցին դասագրքեր տրամադրելու համար: Մենք բարձր ենք գնահատում նախարարությա ոչ միայն այս այլեւ բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են հայրենապահպանման նվիրական գործին:
Միության Նախագահ’ Ա. Ժամհարյան ACV Narek
--------

overflow

Դպրոցի տեսանյութեր

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ


Հայ զինվորին գրված Նամակի Տեքստերը



«Իմ քաղցր լեզու» թեմայով Շարադրության Տեքստերը



overflow


overflow


Նոր Տարվա Հանդես

2018

Մաս 1 - ին

Մաս 2 - րդ

16/12/2017


Դեկտեմբերի 16-ին  Կորտրեյկ քաղաքի «Նարեկ» հայկական դպրոցը Կազմակերպեց «Մեր Լեզուն մեր Հայրենիքն է » խորագրով հանդես: Որը նվիրված էրՍուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին:

27/05/2017

«Խաչքարի Օծում Բելգիայի Կորտրեյկ Քաղաքում»




Մայիսի 27 ին Բելգիայի Թագավորության Կորտրեյկ քաղաքում տեղի ունեցավ խաչքարի բացման եվ օծման արարողություն։
Խաչքար , որը հայ ժողովրդի համար ոչ միայն քրիստոնեության խորհրդանիշ է այլև կազմում է ազգային ինքնության և մշակույթի կարևորագույն մաս , ուստի տեղադրելով այն Կորտրիկ քաղաքում քաղաքի հայ բնակչությունը ամրապնդում է Հայ ֊Բելգիական բարեկամությունը ։

Կարդալ Ավելին

«Արի տուն»-ը աշխարհի երիտասարդական լավագույն ծրագրերից է»
Նարեկ Ժամհարյան



Մանրամասն :
«Արի տուն-2017» ծրագրի ևս մեկ փուլ, որի ճամբարային առօրյային մասնակցող երեխաներից մեկի՝ Բելգիայի Կորտրիեյ քաղաքից ծրագրին մասնակցող 15-ամյա Նարեկ Ժամհարյանի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը: «Ծնվել եմ Հայաստանում, երկու տարեկան եմ եղել, երբ մեր ընտանիքը տեղափոխվել է Բելգիա: Այս ծրագրի մասին հայրս էր տեղեկացել համացանցից, հեռուստատեսությամբ էլ էինք տեսել, և ընտանիքս տվեց իր համաձայնությունը՝ մասնակցելու ծրագրին: Առաջին անգամ եմ Հայաստանում: Շատ լավ առիթ է՝ ծանոթանալու Հայրենիքի տեսարժան վայրերին ու աշխարհի տարբեր երկրներից ծրագրին մասնակցող իմ հասակակիցների հետ, որոնց հետ հեշտությամբ եմ շփվում, որովհետև լավ եմ տիրապետում թե՛ մայրենի լեզվիս, թե՛ ֆրանսերեն, թե՛ անգլերեն, թե՛ գերմաներեն լեզուներին: Արդեն լավ ընկերներ ունեմ: Հայաստանի տեսարժան շատ վայրերում ենք եղել, սակայն ամենից ավելի տպավորված եմ Սևանով, սակայն կարգին լողալ չհաջողվեց. մի պահ շորերով մտա ջուրը, զովացա և հիացա Սևանի թափանցիկ, մաքուր ջրով: Մեծերից լսել եմ, որ շատ տարիներ առաջ Սևանի քաղցրահամ ջուրը մարդիկ նաև խմել են: Շատ գեղեցիկ էր կապուտաչյա Սևանը, որի մասին նաև երգեր եմ լսել ու պատմություններ: Ճամբարային առօրյան ևս շատ տպավորիչ է. այստեղ սովորեցինք հայկական պարեր ու հայրենասիրական երգեր: Սա մի լավ առիթ է, որպեսզի ի հայտ գան շնորհալի պատանիներն ու աղջիկները. հայերի մեջ միշտ էլ կան ու կլինե՛ն շնորհալիներ, տաղանդավորներ: «Արի տուն» ճամբարը դրա համար լավագույն հարթակներից մեկն է: Այս ծրագիրը ոչ միայն հայրենաճանաչողական է, այլև՝ մարդասիրական. շնորհակալությու՛ն ՀՀ սփյուռքի նախարարությանը, բոլոր կազմակերպիչներին, ուսուցիչներին: Սա աշխարհի երիտասարդական լավագույն ծրագրերից է և ցանկալի է, որ այն շարունակական լինի ու զարգացում ունենա»:
Զրուցեց Կարինե Ավագյանը
27/07/2017

17/05/2017

Բելգիահայ աշակերտները հանդիպել են Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսին


Հունվարի 22 ին Հայոց բանակի 25-ամյակի տոնակատարության շրջանակներում Բելգիայի Թագավորության Կորտրեյկ քաղաքի «Նարեկ» հայկական դպրոցում տեղի է ունեցել աշակերտների  հանդիպումը Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ վիրավորված Հայ Զինվոր  Արման Ավետիսյանի հետ։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Արտակ Ժամհարյանը՝ աշակերտները մեծ խանդավառությամբ են դիմավորել Զինվորին: Նրանք Արմանի համար նախապատրաստել էին փոքրիկ հանդես՝ ի պատիվ  Հայոց բանակի և Հայ Զինվորի։

Հանդիպման ընթացքում Արմանը պատասխանել է երեխաներին հուզող հարցերին։ Դասարանում տիրող հայրենասիրական մթնոլորտը հուզել է բոլոր ներկաներին:

ԴԱՍԱՑՈՒՑԱԿ

1 ին Դասարան

Առարկա

Շաբաթ

Կիրակի

Հայոց լեզու

10:00-12:00

10:00-11:00

Խոսք և հաղորդակցություն


11:00-12:00

2 րդ Դասարան

Առարկա

Շաբաթ

Կիրակի

Հայոց լեզու


11:00-12:00

Հայրենագիտություն


10:00-11:00

3 րդ Դասարան

Առարկա

Շաբաթ

Կիրակի

Հայոց լեզու


14:00-15:00

Հայոց պատմություն


10:00-11:00

Հայ գրականություն


11:00-12:00

Նախապատրաստական Դասարան

Առարկա

Շաբաթ

Կիրակի

Խաղագիրք


12:00-13:00

Խոսք և հաղորդակցություն


13:00-14:00

Հայկական Պարի Դասընթացներ

Ամեն Կիրակի

Ա Խումբ

Բ Խումբ

Գ Խումբ

10:00-12:00

12:00-14:00

14:00-16:00



էլեկտրոնային դասագրքեր

էլեկտրոնային դասագրքեր



էլեկտրոնային Այբբենարան

Կարևոր Իրադարձություններ

Բաց Դաս

1988 թվական, 7-ը դեկտեմբերի, 11:41․ 10 բալլ ուժգնությամբ երկրաշարժը 41 վայրկյանում Հայաստանի 41 տոկոսն ավերակի վերածեց:

  25 հազար զոհ, 500 հազարից ավելի անօթևաններ: Ամենից շատ զոհ Գյումրիում էր՝ 17 հազար:

Դեկտեմբերի 10ին ժամը 13․00ին տեղի ունեցավ  բաց դաս ոգեկոչում  1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին։

Կորտրեյկի հայկական դպրոցի սաները միանում են համահայկական շարժմանը

25/01/2017

Բելգիայի Կորտրեյկ քաղաքում գործող հայկական մեկօրա դպրոցը միացել է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած համահայկական շարժմանը՝ «Դու՛ ի՞նչես անում Ղարաբաղի  համար»:


Դպրոցի տնօրենն է Արտակ Ժամհարյանը, ով նաև Կորտրեյկում Հայկական մշակութային միության ղեկավարն է:


"Նարեկ" Հայկական Մշակութային Միության աջակցությամբ, Բրյուսել քաղաքի Հայ Տանը տեղի  ունեցավ բարեգործական համերգ, որի հասույթը ամբողջությամբ տրամադրվեց  հաշմանդամ երեխաներին։

CONTACT DETAILS

Passionistelaan 1,

8500 Kortrijk, België

 

(0032) - 485 -627299

March 15, 2004

ACV Narek

TIMING

09:00 - 20:00

Follow Us

© ACV Narek