Armeense Culturele Vereniging «Narek»

ACV Narek

Հայկական Մշակութային Միություն «Նարեկ»

Երգերի Երաժշտություը

Երգերի Տեքստը

I

Հարց են տալիս ինձ հաճախ,
-ի՞նչ է ճստի՛կ, անունդ,
Արե՞գ, Արև՞, թե՞ Արեգակ,
Կատակ է սա, թե՝ շիտակ
Թե տղա եմ ես փոքրիկ,
Քույրիկիս կոչե՛ք Արևիկ:

կրկ

Ինձ ասում են Արեգակ,
Դու ես հրաշքը միակ,
Քո ժպիտով ջերմ, բարի
Ջերմացնում ես ամենքին:

II

Երբ իմ հայրիկն է հոգնած,
Եվ մայրիկն է զայրացած,
Շատ տխուր է իմ տատիկը,
Մութ ամպերի հետևում
Թաքնվել եմ ես ուզում


III

Ես իմ հոգու կայծերից
Խաղաություն ձեզ կտամ,
Երբ մեծանամ, շողեր տամ,
Մեր օջախի լուսատուն ես կդառնամ


I

Քարակերտ Խոյակ, քարե մի ծաղիկ
Վարդագույն Երազ,հրաշք մի քաղաք,
Ծվարած գրկում այս բարկ սարերի,
Հին ես դւ այնքան, չքնաղ նորովի:

Կրկ.

Հույսի ապավեն, օրրան հայրենի,
Մոր պես սիրասուն ջերմ ես ու բարի
Դու միակ թանկ անուն, իմ լա՝վ Երևան:
Երևան, իմ սեր, ոստան հայրական:

II

Ամրոց անառիկ, մի բաց թանգարան,
Անմահ կոթողներ, բանուկ փողոցներ,
Լույսերի հեղեղ, կարկաչուն ջրեր,
Բազմահարկ շենքեր, հարազատ դեմքեր:

Կոդա

Ծաղկում, շենանում, նոր գույով օծվում,
Դու մեր սրտերում հույզեր արթնացնում,
Ձեռքս վեր պարզել ու քեզ եմ օրհնում,
Բյուր մաղթանք, բարիք ես քեզ եմ հղում:

I

Ինձ չի լսում տատիկս,
Չի քնեցնում տիկնիկիս,
Չի սովորում դասերս
ԵՎ արդուկում շորերս,
Չի լվանում ձեռքերս
Եվ չի սանրում մազերս:
Շուտ է հոգնում ինձանից:
Ա՛խ, ի՞նչ անեմ,ո՞նց անեմ,
Որ գնա նա մեր տնից:

Կրկ.

Տատիկ ունեմ մի հսկա,
Գլխին մի մեծ անտենա,
Վախենում եմ նրանից,
Ա՛խ, ո՞նց անեմ, որ գնա:

II

Երեք տատիկ ես ունեմ,
Շատ եմ սիրում երկուսին,
Բայց տեսնում եմ այս մեկին,
Որ հանում է իմ հոգին:
Գաղտնիք ունենք բոլորից.
Նվեր է Չինաստանից,
Իմ տատիկն է սիրելի,
Հսկա ռոբոտ խաղալիք,
Խաղալիք է, խաղալիք:

Երգի


I



Պատուհանին նախշ կա նկարված,
Ձմեռվա գույեր, ուլունքներ ճերմակ
Ու ձյունաճերմակ փաթիլներ սառած,
Որ իմ տաք շնչից հալչում են արագ:

Կրկ․

Այսքան ուլունքներ
Պես-պես, բայց ճերմակ,
Ժանյակ են գերծել, ձմեռ են բերել
Թե ձմռան շունչն է նրանց նկարել,
Ես այդ մասին չեմ էլ իմացել:

II

Պատուհանին նախց կա նկարված,
Տեսնես որտե՞ղ է վրձինը սառած,
Որ հասցրել է կտավը ներկել
Ու ձմռան շնչով իմ տունը լցրել:

I

Ունեմ իմ աշխարհը
Ու իմ մոլորակը,
Այնտեղ ամեն ինչ
Գունեղ, լուսավոր է,
Բոլորը ժպտում են,
Ամեն ինչ պայծառ է,
Գուցե վառ երազ է,
Սա մի մեծ հրաշք է:

Կրկ

Մանկության մոլորակ,
Պտտվի՛ր դու արագ,
Թող ամեն իմչ տեսնեմ,
Որ հետո միշտ հիշեմ:

II

Մանկական երազանքներ,
Դուք երբեք ետ չեք գա,
Անհոգ, ուրախ օրեր,
Միշտ բառ կմնաք:
Խաղերը բազմազան,
Ընկերներիս մանկության
Երբեք չեմ մոռանա,
Սիրում եմ ձեզ այնքան:

I

Հայրի՛կ, դու հեռու ես,
Ու ես շատ տխուր եմ,
Հայրի՛կ, կարոտել եմ,
Քեզ անչափ սիրում եմ,
Քեզ շատ նման եմ,
Ժպիտն էլ մեր նույնն է,
Փոքրիկ ծաղիկ եմ,
Սրտիդ մի մասնիկն եմ։

կրկ․

Քեզ կանչում եմ, արի՛,
Թող մեր տունը լցվի,
Հեռու ճամփից արի՛։

II

Ինձ գրկիր, համբյուրիր,
Ձեռքս ամուր բռնիր,
Քո դստրիկն եմ փոքրիկ,
Դու իմ գանձն ես, հայրի՛կ,
Ինձ պետք չեն նվերներ,
Շատ խաղալիքներ,
Ինչ ունեմ, ձեզ կտամ,
Առանց քեզ ո՞նց մնամ։

I

Երգն իմ կյանքն է,
Երգն իմ խաղն է,
Մի թանկագին նվեր է,
Երկնքից իջած պարգև է։
Երբ զարթնում եմ ես քնից,
Երբ գալիս եմ դպրոցից,
Երբ հոգնում եմ նոր պարից,
Ես երգում եմ այս երգից։

Կրկ․

Ինձ ասում են՝ ա՛յ փոքրիկ,
Դու գալիս ես շատ հեռվից,
Երգն այս անուշ միշտ հնչում է քո շուրթից,
Ու քանի կաս, պիտի երգես դու այս երգից։
II

Երգն իմ օրն է,
Իմ օրօրն է,
Մայրիկիս պես անգին է,
Հայրիկիս պես ուժեղ է։
Ես սիրում եմ ամենքիդ
Ու երգում եմ այդ մասին,
Երգը սեր է, երգը՝ կյանք,
Պիտի երգենք, քանի կանք։

I

Ձմեռ էր, բայց ձյուն չեր գալիս,
Նստել էր Արեգը ու հոնգուր լալիս․
-Ես ի՞նչ անեմ, որ ձյուն գա,
Որ Նոր տարին մեր տուն գա,
Ինձ էլ բերի նվերներ,
Խաղալիք մեքենաներ։

Կրկ․

Ձմե՛ռ, ձմե՛ռ, հյո՛ւր արի,
Գալդ բարի՛ թող լինի,
Նվերներո՛վ դու արի,
Տարիդ ուրա՛խ թող լինի։

II

Ձմեռ էր, բայց ձյուն չեր գալիս,
Ու Արեգակն էլ փայլ չէր տալիս,
Շատ էր տխրել Արեգը,
Չկար կողքին ոչ մեկը,
Որ նստեցներ սահնակին,
Գնար բերեր Ձմեռ պապին։

տեքստը շուտով կլինի

տեքստը շուտով կլինի

տեքստը շուտով կլինի

Գիշերը Նոր տարվա
Երգեր է երգում,
Աստղերն են փայլում,
Տոնածառը զարդարում: x2
Արի, Նոր տարի,
Արի, դու իմ բարի,
Բոլոր երազանքները
Մեր կատարիր: x2

Հեքիաթն է կանչում
Ձմեռ պապիկին,
Ձյունանուշն էլ մեզ մոտ
Հյուր կգա կրկին: x2

Արի, Նոր տարի,
Արի, դու իմ բարի,
Բոլոր երազանքները
Մեր կատարիր: x2
Եվ այդ հեքիաթում
Կապրեմ ես այս գիշեր,
Փոքրիկ թզուկները
Բերում են նվերներ: x2

Վառենք եղևնու
Լույսերը գույնզգույն,
Վառենք մեր սրտերը,
Որ լույս լինի դրսում:

Արի, Նոր տարի,
Արի, դու իմ բարի, Բոլոր երազանքները
Մեր կատարիր: x2


1. Պատրաստել ենք մենք Նոր տարվա հանդես,
Նոր տարվա հանդես, Նոր տարվա հանդես,
Հագուստներ ունենք, դիմակներ պես-պես,
Դիմակներ պես-պես, դիմակներ:

կրկնակ.

Հյուր կգա շուտով Ձմեռ պապին,
Ներս կգա մեծ պարկը շալակին,
Ձյունանուշն էլ երգը շուրթերին
Շուրջը կխմբի ժիր մանուկներին:

2. Զարդարել ենք մենք եղևնին պայծառ,
Տոնածառը մեր, տոնածառը մեր,
Դուրսը՝ ձյուն, ձմեռ, իսկ ներսում՝ պայծառ,
Իսկ ներսում՝ անթիվ ծաղիկներ:
3. Թիկ-թակ, մանուկներ, մեծ շրջան բացեք,
Մեծ շրջան բացեք, մեծ շրջան բացեք,
Ինչպես զանգակներ, զանգակներ ուրախ,
Զանգակներ ուրախ, զնգացեք:

4. Պատրաստել ենք մենք Նոր տարվա հանդես,
Նոր տարվա հանդես, Նոր տարվա հանդես,
Հագուստներ ունենք, դիմակներ պես-պես,
Դիմակներ պես-պես, դիմակներ:

Copyright © Alle rechten voorbehouden