Մեր Միջոցառումները
17, 23
DEC
Նոր Տարվա Համերգ , Կորտրիյկ և
Անտվերպեն 2023
28
MEI
Cultuurcentrum De Klap, Antwerpen
Locatie. Frans Messingstraat 36, 2100 Antwerpen
Mei 28, 18:00 - 20:30
18
DEC
Նոր Տարվա Համերգ , Կորտրիյկ
Concert, Kortrijk
OC De Troubadour Bissegem
Locatie.Vlaswaagplein 3, 8501 Bissegem
December 18, 17:00 - 19:00
«Եռամիասնություն հանուն զարգացման» ՀԿ նախագահ Մամիկոն Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հոկտեմբերի 9-ին Բելգիայի Թագավորության Բրյուսել և Կորտրիկ քաղաքներում կայացավ Մամիկոն Խուրշուդյանի «Հայրեններ» գրքի շնորհանդեսը։
Գրքում ներկայացված են 44-օրյա պատերազմի քսան վիրավոր զինվորների պատմությունները։
Բրյուսելում շնորհանդեսը կայացավ Le Lys ռեստորանում՝ բարերար Գայանե Միքայելյանի նախաձեռնությամբ։
Միջոցառումը իր ներկայությամբ գեղեցկացրեց Բելգիայի Բոհեմ գրական-երաժշտական ակումբի հիմնադիր Ալին Դավթյանը։
Միջոցառման ընթացքում իրենց կատարումներով հանդես եկան Կորտրիկի հայկական պարախումբն ու երգչուհի Մելինեն։
Կորտրիկ քաղաքում շնորհանդեսը կազմակերպվել էր Կորտրիկի հայ համայնքի ղեկավար Արտակ Ժամհարյանի և բարերար Իրինա Գևորգյանի նախաձեռնությամբ։ Շնորհանդեսներից գոյացած ողջ հասույթը կտրամադրվի «Հայրեններ» գրքի հանրայնացմանը, ինչպես նաև վիրավոր տղաների ձմեռային հանգստի կազմակերպմանը։
Պարի Փառատոն Բելգիա
Dansfestival België
18:00 NAREK ARMEENSE VERENIGING
Traditionele Armeense dans + workshop. Dit optreden is in samenwerking met FMDO
Վերջին շաբաթների ընթացքում Բելգիայի Կորտրեյկ քաղաքը լի էր միջոցառումներով․
Դեսպան Աննա Աղաջանյանն այցելել էր Կորտրեյկի «Նարեկ» մշակութային միություն և հայկական դպրոց, ինչպես նաև ծաղկեփունջ էր զետեղել եկեղեցուն կից խաչքար-կոթողի մոտ։
Քաղաքի մշակութային փառատոնի շրջանակներում, Հայ համայնքը ներկայացրել էր հայկական ավանդական խոհանոցը և ժողովրդական պարերը։
Rainy weekends in #Kortrijk brightened up with։
Presentation of the Armenian traditional cuisine and folk dances as part of the city fest,
Visit to "Narek" cultural union and Armenian Saturday school.
As part of the memorable visit to Kortrijk, Amb. Anna Aghadjanian also laid flowers at the Khachkar-monument situated at the city center.
KRAC-wereldmarkt zorgt ook dit jaar terug voor volle maagjes, superdiverse ambiance en vooral veel plezier. Kom genieten van 18 (!) eetstanden uit verschillende landen, wereldse muziekgroepen, een cocktailbar en een open-air dansvloer. Een uniek concept voor kinderen, jongeren en volwassenen die graag willen proeven van het leukste plein tijdens Sinksen, nl. de Houtmarkt. KRAC (KortRijk aan Culturen) is een samenwerking tussen FMDO vzw en Stad Kortrijk.
NAREK & BALKANICA
Een unieke samenwerking tussen twee van de betere culturele volksdansgroepen in de regio! NAREK dompelt het publiek onder in de wereld van de Armeense volksdans. De Bulgaarse dansgroep BALKANICA danst en ademt muziek van de Balkan.
Zondag 5 juni - 13.00u › 14.00u
Բելգիայում ՀՀ Դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Թումանյանական Ցերեկույթ , Բելգիայում գործող Հայկական դպրոցների մասնակցությամբ։
Նարեկ Հայկական դպրոցը ներկայացրել է Թումանյանական հեքիաթաշփոթ։
De toespraak van de burgemeester van Kortrijk, Ruth Vandenberghe, over de herdenkenis van 107 jaar Armeense genocide.
2022 թ. ի Մարտի 27 ին տեղի ունեցավ Պարային Համույթի Համերգը
Het Dance Ensemble Concert vond plaats op 27 maart
Հիրավի, առանց արվեստի կյանքն այսօր լիովին այլ երանգներ կունենար: Արվեստը մեզ կատարյալի ձգտելու ուժ, հույս և սեր է հաղորդում, նրա միջոցով մենք դառնում ենք անկեղծ և բարի, երազող և լավատես: Հենց արվեստի միջոցով ենք գտնում ինքներս մեզ ու ջերմությամբ լցվում դիմացինի հանդեպ: Այդ իսկ պատճառով, մենք ներկայացրել եք հայկական պարարվեստի գեղեցիկ կատարումներ ոչ միայն "Նարեկ" պարային համույթի այլ նաև մեր փոքրիկների խմբի կատարմամբ։
Inderdaad, het leven zonder kunst zou vandaag heel anders zijn.
Kunst geeft ons de kracht, hoop en liefde om te streven naar perfectie, waardoor we oprecht, vriendelijk, dromerig en optimistisch worden.
Het is door middel van kunst dat we onszelf vinden en onszelf vullen met warmte naar anderen toe.
Daarom , tijdens het concert van "Narek" Armeense Dansschool zal niet alleen het dansensemble maar ook onze kinderengroep optreden.
De toespraak van de burgemeester van Kortrijk, Ruth Vandenberghe, over de herdenkenis van 106 jaar Armeense genocide.
24.04.2020
Կորտրիյկ Քաղաքի Քաղաքապետ Վինսենտ Վան Քուիքնբորնի Ցեղասպանության Հիշատակման խոսքը Կորտրիյկի Հայ Համայնքին։
De toespraak van de burgemeester van de stad Kortrijk Vincent van Quickenborne over de Armeense Genocide aan de Armeense gemeenschap in Kortrijk.
Կորտրեյկ քաղաքի «Նարեկ» հայկական դպրոց 2019 ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ
Մաս 1 - ին
Նոր Տարվա Հանդես
2018
Մաս 2 - րդ
Ժանրը՝ դրամատիկ կատակերգություն
Տևողությունը ՝ 65 րոպե
ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐ
Իրադարձությունները տեղի են ունենում Երևանում, մի բնակարանում, որտեղ տարիներ շարունակ ապրում են ամուսիններ Հովսեփն ու Սուսաննան: Ունեն երկու զավակ՝ Աշխենն ու Սիփանը:
Աշխենը նոր է ավարտել կոնսերվատորիան, դեռ չի աշխատում, սակայն հրաշալի քանոնահարուհի է:
Սիփանը միջազգային հարաբերությունների ֆակուլտետում սովորելուն զուգահեռ զբաղվել է կուսակցական գործունեությամբ և հիմա աշխատում է քաղաքապետարանի մշակութային միջոցառումների կազմակերպման բաժնում: Ստանում է նորմալ աշխատավարձ, սակայն հայրը դժգոհում է, որ ինքը չի կարողանում այլևս գումար վաստակել: Դեմ է որդու քրտինքով ապրելուն, պատճառաբանելով, որ քանի ողջ է, հենց ինքը պիտի իր ընտանիքը պահի: Հայաստանում բավարար գումար չվաստակելու պատճառով Հովսեփը վաղուց որոշել և պատրաստվում է ընտանիքի հետ տեղափոխվել Իսպանիա, մտածելով, որ իր՝ վարսավիրի մասնագիտությունն այդ երկրում ավելի լավ կվարձատրվի:
Սուսաննան, ով ամբողջ կյանքում չի աշխատել, միշտ նստած է եղել հենց այս տանը հեշտ չի համաձայնում ամուսնու հետ արտասահման տեղափոխվելու մտքին:
Ներկայացման մեջ տեսնում ենք ամուսինների չընդհատվող վեճը տան, հայրենիքի, քաղաքի, երկրի, ապագայի, երկրի ապագայի, երկրում ապրողների, սփյուռքում ապրողների, հայերի, մարդու, սիրո և նվիրումի մասին:
Ներկայացման ընթացքում հանդիսատեսն առիթ կունենա տխրելու, առիթ կունենա բազմիցս հրճվելու, վայելելու երաժշտությամբ հարուստ, գրավիչ տեսարաններ: Եվ ամենակարևորը՝ կունենա նաև առիթ հերոսների հետ ընդհանուր խնդիրների շուրջ խորհելու:
Ներկայացումը միտում ունի, թեկուզ արվեստի լեզվով, բայց պայքարելու ավանդական արժեքները պահպանելու գործում, սերմանում է սեր առ ընտանիք, սեր առ տուն, առ հայրենիք, առ հայ:
2018թ -ի Սեպտեմբերի 28ին տեղի ունեցավ թատերական ներկայացում մանուկների համար
Ավարտական Հանդես 2018
Սեպտեմբեր 23 ին Կորտրեյկ քաղաքի "Նարեկ "Հայկական Մշակութային Միությունը կազմակերպել էր ազգային երգի ու պարի փառատոն ` նվիրված Էրեբունի֊Երևանի 2800 ամյակին ։
Փառատոնի շրջանակներում հանես եկան Բրյուսելի Հայ Առաքելական եկեղեցու երգչախումբը, Կորտրեյկի "Նարեկ " պարային համույթը և Բելգիայի Թագավորությունում հանրահայտ երաժիշտներ ` Հրայր Կարապետյանը և Հասմիկ Մանուկյանը , ներկայացվեց Էրեբունու մասին պատմա վավերագրական ֆիլմ ։
"Նարեկ " Մշակութային Միությունը իր հարգանքի հավաստիքն ու խորին շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին և ներկա գտնվողներին։
Պաշտոնական հյուրերի և տեղական լրատվամիջոցների արձագանքից վստահ կարող ենք արձանագրել, որ փառատոնի գլխավոր նպատակը , այն է` ազգային երգն ու պարը դարձնել բարեկամության հիմքով առաջնորդվող ժողովրդական դիվանագիտության կարևորագույն մաս , կատարեց իր առաջին քայլերը ։
"Նարեկ" Հայկական Մշակութային Միության Նախագահ ` Արտակ Ժամհարյան
De Armeense culturele vereniging Narek vierde het 2.800-jarig bestaan van de Armeense hoofdstad Yerevan met een volksfeest en schonk de stad Kortrijk historisch-culturele boeken.
De Armeense stad Yerevan is 2.800 jaar oud en hiermee een van de oudste hoofdsteden ter wereld. "Yerevan heeft zijn verjaardag niet altijd kunnen vieren. De eerste grote viering was in de Sovjettijd in 1968 ter gelegenheid van het 2.750-jarig jubileum", zegt Madlen Aslanyan. "Het volksfestival werd een groot feest waar vriendschap centraal stond." Je kon er proeven van traditionele gerechten, volksliederen en volksdansen."
Om de start van het nieuwe schooljaar te vieren schonk Narek ook educatieve boeken over Armenië en de Armeense cultuur aan de stad Kortrijk. "Er zitten Armeens en Russisch geschreven boeken bij, maar ook Engelstalige en Franstalige boeken voor wie het Armeens en cyrillisch schrift niet machtig is." De boeken gaan over Armenië, de Armeense cultuur, diaspora, kunst en de Armeense geschiedenis. "Er zitten ook enkele kinderboeken bij en zelfs cd's voor kinderen van 3 tot 7 jaar." Met dit geschenk hoopt de Armeense gemeenschap twee doelgroepen te bereiken. "In de eerste plaats wil de gemeenschap haar dankbaarheid uitdrukken ten aanzien van de Belgische gemeenschap en de stad Kortrijk. Ze wil de contacten en vriendschapsbanden tussen Belgen met en Belgen zonder Armeense roots bevorderen en de vriendschappelijke betrekkingen en interesses nog meer stimuleren", zegt voorzitter Artak Zhamharyan van Narek.
Twee jaar geleden schonk de vereniging zo ook al een gebeeldhouwd Chatsjkar, een Armeens kruis, aan de Kortrijkse Christelijke Gemeenschap.
Կորտրեյկում նշվեց խաչքարի բացման և օծման մեկ տարին
2018 թվականի մայիսի 27֊ին լրացավ Կորտրեյկ քաղաքում տեղադրված խաչքարի բացման մեկ տարին, այդ առթիվ ` Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների կողմից մատուցվեց պատարագ և ժամերգություն ։ Միջոցառումը անցկացվեց Հայաստանի Առաջին Հանրապետության և Սարդարապատի հերոսամարտի 100 ամյակի խորագրով։ Հոգեշնորհ Տ. Զատիկ Վարդապետ Ավետիքյանը կատարեց Հայաստանի և Հայ ժողովրդի համար բոլոր ժամանակներում զոհված նահատակների հոգեհանգստի աղոթք, որից հետո մասնակիցները մեկ րոպե լռությամբ հիշատակեցին բոլոր զոհվածներին։ Պատարագի վերջում Կորտրեյկ քաղաքի քաղաքապետ Վինսենթ Վան Քուիկնբորնը իր ելույթում նշեց, որ մեկ տարի առաջ կանգնեցված խաչքարը իրենից լույս և ջերմություն է սփռում հավերժացնելով հայ և բելգիացի ժողովրդի բարեկամությունը։
"Նարեկ" Հայկական Մշակութային Միության Նախագահ` Արտակ Ժամհարյան
ֆլեշմոբ " Արի պարի Քոչարի "
Մայիսի 26-ին Բելգիայի Թագավորության Կորտրեյկ քաղաքի "Նարեկ" Մշակութային Միության պարային համույթը միացավ Գրենոբլի "Հայկական մշակույթի տան" նախաձեռնությանը` կազմակերպելով համահայկական ֆլեշմոբ " Արի պարի Քոչարի " ` նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100 և Էրեբունի-Երևանի 2800 ամյակներին։
Մայիսի 26ին պարելով Քոչարի Բելգիայի Կորտրեյկ քաղաքի " Նարեկ " հայկական դպրոցի այգու տարածքում։
Նարեկ Մշակութային Միության Նախագահ `
Արտակ Ժամհարյան
Հայաստանի Առաջին Հանրապետության 100 և Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում Բելգիայի «Նարեկ» հայկական մշակութային միությունը կազմակերպել էր ճանաչված դերասաններ Հայկ և Գոհար Սարգսյանների «Իմ տունը կամ անկախ ամեն ինչից» թատերական ներկայացման առաջնախաղը:
Մայիսի 21-ին Բելգիայի Կորտրեյկ քաղաքի «Նարեկ» մշակութային միությունը քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպել էին «Համաշխարհային մշակութային շուկա» փառատոնը՝ 16 ազգերի մասնակցությամբ։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է «Նարեկ» հայկական մշակութային միության նախագահ Արտակ Ժամհարյանը.
Միությունն ավելի քան 5000 այցելուներին ներկայացել էր հայկական տաղավարով, որտեղ տեղ էին գտել հայկական բազմատեսակ ուտեստներ։ Միության «Նարեկ» պարային համույթը, պարուսույց Անժելա Ավակիմյանի ղեկավարությամբ, հանդես եկավ երեք ժամյա համերգային ծրագրով։ Մինչ ուշ երեկո տևած փառատոնն անցկացվեց ամբողջովին հայկական մթնոլորտում` հայկական երգ-երաժշտության ներքո։
Մարտի 10-ին «Նարեկ» մշակութային միությունը մասնակցել է Կորտրեյկ քաղաքում կայացած «Մեմենտո» խոսքի ամենամյա փառատոնին, որի շրջանակներում կազմակերպվում են Բելգիայում հրատարակված գրքերի շնորհանդեսներ, գրական երեկոներ, ներկայացվում են համաշխարհային ճանաչում ունեցող գրողների և բանաստեղծների ստեղծագործությունները։
Դեկտեմբերի 16-ին Կորտրեյկ քաղաքի «Նարեկ» հայկական դպրոցը Կազմակերպեց «Մեր Լեզուն մեր Հայրենիքն է » խորագրով հանդես: Որը նվիրված էր Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին:
16/12/2017
Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողով
Սեպտեմբերի 18-20-ը Երևանում տեղի է ունեցել «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովը:
Արտակ Ժամհարյան
Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել 2 լիագումար նիստեր, ինչպես նաև 4 ուղղություններով նախատեսված 16 թեմատիկ նիստեր՝ նվիրված Հայաստանի տնտեսության զարգացմանը, տարածաշրջանային մարտահրավերներին և ազգային անվտանգության օրակարգին, արտաքին քաղաքականության օրակարգին և Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը, հայապահպանության հիմնախնդիրներին: Թեմատիկ ուղղությունների կազմակերպման համար պատասխանատու գերատեսչություններն են ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, պաշտպանության, արտաքին գործերի, սփյուռքի նախարարությունները: 6-րդ համաժողովի մեկ այլ առանձնահատկությունը 2 կլոր-սեղան-քննարկումների անցկացումն էր: Առաջին կլոր-սեղանին քննարկման են դրվել աշխատանքային խմբի առաջարկները Համահայկական խորհրդի ձևավորման սկզբունքների վերաբերյալ: Երկրորդ կլոր-սեղան քննարկումը նվիրված էր Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի, ինչպես նաև Էրեբունի-Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների կազմակերպման և անցկացման նախնական ծրագրերին: Հայաստանից, Արցախից և Սփյուռքից համաժողովին մասնակցելու համար հրավիրվել էին պետական բարձրաստիճան այրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, համահայկական կառույցների և համայնքներում գործող կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, կրթության, մշակույթի և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ, լրագրողներ: Համահայկական հերթական այս հավաքն ամենամեծ հարթակն էր՝ ի մի բերելու և ամփոփելու Հայաստան-Սփյուռք գործակցության ներկա արդյունքները և ապագային միտված անելիքները: Այն ունի նաև բարոյական և քաղաքական կարևոր նշանակություն ազգի միասնականության ամրապնդման և Հայաստանի շուրջ նրա համախմբման գործում: Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել 3 լիագումար նիստեր, ինչպես նաև 4 ուղղություններով նախատեսված 16 թեմատիկ նիստեր, որոնք վերաբերում էին. Հայաստանի տնտեսության զարգացմանը (ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն) Լսվել են զեկուցումներ Հայաստանի տնտեսության զարգացման և ներդրումների ներգրավման հիմնական խնդիրների, հնարավորությունների և առկա մարտահրավերների, զբոսաշրջության խթանման վերաբերյալ: Քննարկվել են Հայաստանի տնտեսության հեռանկարային ոլորտների և ներդրումային ծրագրերի, սփյուռքի գործարար շրջանակների և մասնագիտական ցանցերի հնարավորությունների մասին հարցեր: Տարածաշրջանային մարտահրավերներին և ազգային անվտանգության օրակարգին (Պաշտպանության նախարարություն) Ներկայացվել են զեկուցումներ «Ազգ-Բանակ». հավաքական ներուժի զարգացման մոդելի, հայաստանակենտրոն համազգային հայեցակարգի ձևավորման, ազգային գաղափարախոսության, ազգային ներուժը բանակաշինության ոլորտում համախմբելու վերաբերյալ: Քննարկվել են հակահայկական քարոզչության, տեղեկատվական անվտանգության, սահմանապահ բնակավայրերի կայուն զարգացման և հուսալի պաշտպանության հարցերը, Հայաստանում բարձրակարգ հետազոտությունների զարգացման ծրագրին, ՀՀ ռազմարդյունաբերության զարգացման գործում Հայաստանի և Սփյուռքի տեխնոլոգիական ներուժի ներգրավմանն ու օգտագործմանն առնչվող խնդիրներ: Արտաքին քաղաքականության օրակարգին և Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը (Արտաքին գործերի նախարարություն) Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացի թեմային, Հայոց ցեղասպանության ճանաչման, ցեղասպանությունների կանխարգելման քաղաքական և իրավական գործընթացներին, քննարկվել են արդի արտաքին մարտահրավերները և դրանց արձագանքման գործում Հայաստան-Սփյուռք գործակցությանը, խորհրդարանական դիվանագիտությանն առնչվող հարցեր: Հայապահպանության հիմնախնդիրներին (Սփյուռքի նախարարություն) Ներկայացվել են հայապահպանության հիմնախնդիրները: Զեկուցումներ են լսվել ՀՀ կրթական համակարգի և զարգացման հեռանկարների, հայեցի դաստիարակության, Սփյուռքի հայկական դիմագծի պահապանման գերխնդրի՝ կրթական ոլորտի մարտահրավերների վերաբերյալ: Քննարկումներ ընթացան հայկական մշակութային ժառանգության, արևեւմտահայերենի պահպանման և զարգացման, աշխարհում տարածված հայ ստեղծագործ մտքի համախմբման, հայկական մշակույթի հանրահռչակման հարցերի շուրջ: Ներկայացվել են Սփյուռքի երիտասարդության ազգային պատկանելության գիտակցումի տեսլականին վերաբերող խնդիրներ: Լսվել են զեկուցումներ ՀՀ-ում ապաստան գտած սիրիահայերին տրամադրվող աջակցության, սիրիահայ համայնքի վերականգնման խնդիրների վերաբերյալ:
Ա.Ժամհարյանը, Հայապահպանության Թեմատիկ նիստում ներկայացրեց իր ելույթը՝ «Հայապահպանության գործում Սփյուռքի փոքրաքանակ Համայնքների հնարավորությունների օգտագոծման միջոցները» Թեմայով։
Օգտվելով առիթից կուզենայի հրավերքի համար խորհին շնորհակալություն հայտնել սփյուռքի նախարարութանը։ Գտնում եմ, որ այս համագումարը՛ լինելով հայաստան-սփյուռք համագործակցության կարևորագույն հարթակ հնարվորություն է ընձեռում քննարկելու ոչ միայն հայրենիքի և սփյուռքի միջև առկա հարցերը այլ նաև սփյուռքի համայնքների միջև համագործակցության շրջանակներում գոյություն ունեցող խնդիրները։ Նման խնդիրներից է՝ համայնքային կառույցների համագործակցության բացակայությունը։ Քաղաքական հայացքների տարբերությունը և քաղաքական իրադարձությունների նկատմամբ տարբեր մոտեցումները թույլ չեն տալիս համայնքներին մեկ ընդհանուր կառույցով հանդես գալու կամ համախմբվելու։ Յուրաքանչյուր համայնքային կառույց փորձում է առկա խնդիրները ինքնուրույն լուծել, մասնավորապես դա հաջողվում է արդեն կայացած խոշոր համայնքային կառույցներին, փոքրաթիվ համայնքները ավելի մեծ դժվարությամբ կամ բոլորովին չեն կարողանում այն լուծել։ Այդ իսկ պատճառով մեծամասնությունը չի մասնակցում համահայկական նախաձեռնությունների շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ կան ոլորտներ, որոնց նկատմամբ այլախոհություն չկա՛ դա արվեստն է, գրականությունը, հայ մշակույթի բոլոր ճյուղերը։ Այս շրջանակներում համագործակցությունը առավել իրատեսական է։ Այստեղ փոքրաքանակ համայնքային կառույցները կարող են շատ հարցերի լուծման առաջատարը լինել։ Քանզի համայնքային փոքրաթիվ կառույցները տեղերում ունեն լայն հնարավորություններ քաղաքային և մարզային կառույցների աջակցության տեսքով, մասնավորապես՛ անվճար դահլիճների, բեմերի, ցուցահանդեսային տարածքների , անհրաժեշտ սարքավորումների և դրանց սպասարկող անձնակազմի տրամադրման կամ միջոցառումների մասնակի ֆինանսավորման; դրանք բավական չեն ինքնուրույն խոշոր միջոցառումներ կազմակերպելու կամ համահայկական ծրագրերին մասնակցելու համար, այդ իսկ պատճառով այդ հնարավորությունների հիմնական մասը չի օգտագործվում։ Հետևաբար, ուժերի և հնարավորությունների համախմբման գործում հիմնական միջոց կարող է լինել ինտերակտիվ կայք էջի ստեղծումը, որտեղ իչպես ՀՀ Մշակույթի և Սփյուռքի նախարարությունները այնպես էլ Հայաստանի և սփյուռքի մշակութային տարբեր ոլորտների կառույցները և անհատները հնարավորություն ունեն տեղադրելու իրենց նախագծերն ու ծրագրերը, որպես հայտ։ Կայք էջում գրանցված սփյուռքի կառույցները և անհատ անձինք կարող են ընտրել և ընդունել այն հայտերը, որոնք կարող են կազմակերպել կամ որոնց կարող են աջակցել։ Նման կայք էջը համահայկական տարածում ստանալու դեպքում միաժամանակ լուծում է մի քանի խնդիր։
Մասնավորապես՛ 1․ Այն ունի հզոր տեղեկատվական բազա դառնալու պոտենցիալ;
2․ Այն թույլ է տալու տարբեր կառույցներին համախմբվելու կոնկրետ ծրագրի իրականացման շուջ;
3․ Հնարավորություն է ընձեռում փոքրաքնակ համայնքային կառույցներին միասնական օգտագործելով իրենց հանրավորություններն ու միջոցները կազմակերպել խոշոր միջոցառումներ;
4․ Զգալիորեն ավելանալու են ֆինանսական ներդրումները մշակույթի ոլորտում;
5․ Այն դառնալու է երիտասարդ արվեստագետների հայտնաբերման, հետաքրքիր գաղափարների և ծրագրերի իրագործման հզոր հարթակ;
6․ Հնարավորություն է տալու սփյուռքում և Հայաստանում բնակվող մշակույթի և կրթության ոլորտի մասնագետներին հայտնելու իրենց մասին և մասնակից լինելու նախատեսվող միջոցառումներին, փաստացի հայտնաբերվելու և գնահատվելու է մշակույթի և կրթության ոլորտում տարածաշրջանային և համահայկական պոտենցիալը;
7․ Սփյուռքում հայ մշակույթը կներկայացվի առավել պրոֆեսիոնալ մակարդակով։
Կարևորում եմ, որ կայք էջը աշխատելու է սոցիալական ցանցի մեխանիզմով և տեղեկատվական բազան համալրվում է Հայտի և հայտն ընդունելուց գրանցման մեխանիզմի միջոցով, ուստի ստեղծվելուց հետո այն աշխատելու է ինքնուրույն։ Կուզենայի մատնանշել, որ առաջարկվող ծրագիրը հետաքրքություն առաջացնելու դեպքում կարող է ներկայացվել առավել մանրամասն՛ գործող մեխանիզմներով հանդերձ և այն բաց է քննարկման և նոր առաջարկների համար։
"Նարեկ" Հայկական Մշակութային Միության Նախագահ՛
Արտակ Ժամհարյան
«Խաչքարի Օծում Բելգիայի Կորտրիկ Քաղաքում»
Խաչքարի Տեղադրման Վայրը
Սիրելի Հայրենակիցներ`
Մայիսի 27 ին Բելգիայի Թագավորության Կորտրեյկ քաղաքում տեղի ունեցավ խաչքարի բացման եվ օծման արարողություն։
Խաչքար , որը հայ ժողովրդի համար ոչ միայն քրիստոնեության խորհրդանիշ է այլև կազմում է ազգային ինքնության և մշակույթի կարևորագույն մաս , ուստի տեղադրելով այն Կորտրիկ քաղաքում քաղաքի հայ բնակչությունը ամրապնդում է Հայ ֊Բելգիական բարեկամությունը ։
Հայ համայնքը Բելգիայում ձևավորվել է հիմնականում 19֊ րդ դարի վերջին ։
Կորտրիկ քաղաքի մոտ 500 հոգանոց համայնքը ավելի քան 25 տարվա պատմություն ունի ։ Սակայն պատմական փաստաթղթերից հայտնի է, որ որոշ հայեր ավելի վաղ են այստեղ բնակվել կամ կարճաժամկետ գտնվել ։ Մասնավորապես ` Անտիոքի պատրիարք Սուրբ Մակարը /Սինտ Մակարիուս/ ապրել է Մեխելենում և Կորտրեյկում և 1012 թ֊ին մահացել է Գենտում կամ Կիլիկիայի հայ թագավոր Լեվոն VI֊դը Ֆրանսիա գնալու ճանապարհին 1387 թ֊ին որոշ ժամանակ ապրել է Կորտրիկում։
Բազմաթիվ են նման դեպքերը Ուստի Կորտրեյկի հայ բնակչությունը իր երախտագիտությունն հայտնելով քաղաքին , իր պատմամշակութային և հայ ինքնության մի մասնիկը կանգնեցնելով քաղաքում ` ամրապնդում է այդ պատմական կապը։ Վստահ լինելով, որ խաչքարը նոր սերնդի համար հպարտության հիմք դառնալով ոգեկոչելու է ազգային արժեքների պահպանմանը ։
Ինչպես իր ելույթի խոսքում նշեց քաղաքապետ Վինսենթ Վան Քուիկնբորնը` Պատահական չէ, որ այս Խաչքարը տեղադրված է քաղաքի սրտում գտնվող ամենամեծ եկեղեցու կողքին և քաղաքի ամենագեղեցիկ և բնակիչների ամենասիրելի հրապարակում` այն խորհրդանշական է՝ կոչված լինելով էլ ավելի ամրապնդելու երկու ժողովուրդների բարեկամությունը ։
Կորտրեյկի “Նարեկ” Մշակութային Միությունը վստահ է, որ այս Խաչքարը իր արժանի տեղը կգտնի քաղաքի բազմաթիվ հուշարձանների շարքում և կդառնա քաղաքի բնակիչների սիրելի քանդակներից մեկը։
Նարեկ Մշակութային Միության Նախագահ Արտակ Ժամհարյան
Դրամահավաքի Մասնակիցները
Բաղդասարյան Արայիկ; ժամհարյան Արտակ ; Լադոյան Վարդան ; Սերոբյան Արմեն ; Սուքիասյան Սյուզաննա ; Գրիքորյան Լարիսա ; Երեմյան Արթուր; Միրզախանյան Արաիկ; Մխիթարյան Արկադի; Թումասյան Հրաչ; Առնակ; Խաչատրյան Արսեն; Խաչատրյան Արթուր; Մուքոյան Վահե; Պողոսյան Սարգիս; Վիրաբյան Աշոտ; Զոհրաբ; Էդիկ; Գալուստ;
Een heel bijzonder geschenk aan de stad Kortrijk: een chatsjkar !
dinsdag 04/04/2017 Frans
Een chatsjkar (letterlijk: een kruissteen) is een traditioneel Armeens christelijk gedenkteken in de vorm van een stele, een staande steen van 2 meter hoog. Centraal staat een kruis, soms boven een zonneschijf. De steen is gegraveerd en gedecoreerd met rozetten, vlechtwerk en plantkundige motieven als bladeren, granaatappels en druiven.
In februari heeft onze Armeense culturele vereniging NAREK ter stede de wens geuit om zo’n kunstwerk aan stad te schenken als “symbool van hun erkentelijkheid en respect voor de stad”.
Het adviescomité ‘Kunst in publieke ruimte’ stelde voor om bij aanvaarding van het geschenk de kruissteen te plaatsen bij de Sint-Maartenskerk. En dat zal gebeuren aan de rechtervleugel van de kerk, binnen het omheinde gedeelte.
De kerkgemeenschap en de kerkfabriek gaan akkoord.
Het aanvaarden van schenkingen is wel een bevoegdheid van de gemeenteraad.
Zal de plaatsing van het monument gepaard gaan met een ‘inzegening’?
(Toen de stad Maastricht laatst een keer zo’n cadeau kreeg kwam er een stoet van notabelen de plechtigheid bijwonen, inclusief de bisschop.)
«Արի տուն»-ը աշխարհի երիտասարդական լավագույն ծրագրերից է»
Նարեկ Ժամհարյան
«Արի տուն-2017» ծրագրի ևս մեկ փուլ, որի ճամբարային առօրյային մասնակցող երեխաներից մեկի՝
Բելգիայի Կորտրիկ քաղաքից ծրագրին մասնակցող 15-ամյա Նարեկ Ժամհարյանի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
«Ծնվել եմ Հայաստանում, երկու տարեկան եմ եղել, երբ մեր ընտանիքը տեղափոխվել է Բելգիա:
Այս ծրագրի մասին հայրս էր տեղեկացել համացանցից, հեռուստատեսությամբ էլ էինք տեսել, և ընտանիքս տվեց իր համաձայնությունը՝ մասնակցելու ծրագրին:
Առաջին անգամ եմ Հայաստանում: Շատ լավ առիթ է՝ ծանոթանալու Հայրենիքի տեսարժան վայրերին ու աշխարհի տարբեր երկրներից ծրագրին մասնակցող իմ հասակակիցների հետ,
որոնց հետ հեշտությամբ եմ շփվում, որովհետև լավ եմ տիրապետում թե՛ մայրենի լեզվիս, թե՛ ֆրանսերեն, թե՛ անգլերեն, թե՛ գերմաներեն լեզուներին: Արդեն լավ ընկերներ ունեմ:
Հայաստանի տեսարժան շատ վայրերում ենք եղել, սակայն ամենից ավելի տպավորված եմ Սևանով, սակայն կարգին լողալ չհաջողվեց. մի պահ շորերով մտա ջուրը,
զովացա և հիացա Սևանի թափանցիկ, մաքուր ջրով: Մեծերից լսել եմ, որ շատ տարիներ առաջ Սևանի քաղցրահամ ջուրը մարդիկ նաև խմել են: Շատ գեղեցիկ էր կապուտաչյա Սևանը,
որի մասին նաև երգեր եմ լսել ու պատմություններ: Ճամբարային առօրյան ևս շատ տպավորիչ է. այստեղ սովորեցինք հայկական պարեր ու հայրենասիրական երգեր:
Սա մի լավ առիթ է, որպեսզի ի հայտ գան շնորհալի պատանիներն ու աղջիկները. հայերի մեջ միշտ էլ կան ու կլինե՛ն շնորհալիներ, տաղանդավորներ:
«Արի տուն» ճամբարը դրա համար լավագույն հարթակներից մեկն է: Այս ծրագիրը ոչ միայն հայրենաճանաչողական է, այլև՝ մարդասիրական. շնորհակալությու՛ն
ՀՀ սփյուռքի նախարարությանը, բոլոր կազմակերպիչներին, ուսուցիչներին:
Սա աշխարհի երիտասարդական լավագույն ծրագրերից է և ցանկալի է, որ այն շարունակական լինի ու զարգացում ունենա»:
Զրուցեց Կարինե Ավագյանը
ՀՀ Սփյուռք նախարարի շնորհավորական նամակը խաչքարի բացման և օծման առիթով
Wereldmaarkt Նարեկ Հայկական Պարի Համույթ
16/03/2017
1988 թվական, 7-ը դեկտեմբերի, 11:41․ 10 բալլ ուժգնությամբ երկրաշարժը 41 վայրկյանում Հայաստանի 41 տոկոսն ավերակի վերածեց:
25 հազար զոհ, 500 հազարից ավելի անօթևաններ: Ամենից շատ զոհ Գյումրիում էր՝ 17 հազար:
Դեկտեմբերի 10ին ժամը 13․00ին տեղի ունեցավ բաց դաս ոգեկոչում 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին։
Բաց Դաս
"Նարեկ" Հայկական Մշակութային Միության աջակցությամբ, Բրյուսել քաղաքի Հայ Տանը տեղի ունեցավ բարեգործական համերգ, որի հասույթը ամբողջությամբ տրամադրվեց հաշմանդամ երեխաներին։
Կորտրեյկի հայկական դպրոցի սաները միանում են համահայկական շարժմանը
Բելգիայի Կորտրեյկ քաղաքում գործող հայկական մեկօրա դպրոցը միացել է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած համահայկական շարժմանը՝ «Դու՛ ի՞նչես անում Ղարաբաղի համար»:
Դպրոցի տնօրենն է Արտակ Ժամհարյանը, ով նաև Կորտրիկում Հայկական մշակութային միության ղեկավարն է:
25/01/2017
Հունվարի 22 ին Հայոց բանակի 25-ամյակի տոնակատարության շրջանակներում Բելգիայի Թագավորության Կորտրեյկ քաղաքի «Նարեկ» հայկական դպրոցում տեղի է ունեցել աշակերտների հանդիպումը Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ վիրավորված Հայ Զինվոր Արման Ավետիսյանի հետ։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Արտակ Ժամհարյանը՝ աշակերտները մեծ խանդավառությամբ են դիմավորել Զինվորին: Նրանք Արմանի համար նախապատրաստել էին փոքրիկ հանդես՝ ի պատիվ Հայոց բանակի և Հայ Զինվորի։
Հանդիպման ընթացքում Արմանը պատասխանել է երեխաներին հուզող հարցերին։ Դասարանում տիրող հայրենասիրական մթնոլորտը հուզել է բոլոր ներկաներին:
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՆՎԻՐՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ 90 ԱՄՅԱԿԻՆ
ԿՈՐՏՐԻՅԿ 2005
04.04.2005
March 15, 2004
ACV Narek
Copyright © Alle rechten voorbehouden