Հայկական խաչքարի արվեստը:

 

 

 Խաչքարի խորհուրդը  և խաչքարագործությունը

 

Խաչքարերը՝ Հայաստանում և հայկական սփյուռքում  վարպետների կողմից փորագրված և աշխարհի կողմերի հանդեպ հստակ կողմնորոշումով բացօթյա կանգնած ուղղաձիգ տափակ  սալաքարեր են, որոնց արևմտահայաց  լայն կողը զբաղեցնում է բուսական-երկրաչափական, կենդանիների ու թռչունների, երբեմն էլ մարդկանց  քանդակներով ուղեկցվող քանդակազարդ խաչը:
Խաչքարը հայ մշակույթի ինքնատիպ զարգացման արգասիքն ու ցուցիչն է, հայ ինքնության ամենաբնութագրական խորհրդանշաններից մեկը: Իր զարմանահրաշ քանդակներով, խաչի փրկագործական խորհրդաբանությամբ և քարի հավերժություն ներշնչող մշտականությամբ այն եղել է հայ ժողովրդի ամենաակնածելի, իսկ բազմաքանակությամբ և բացօթյա տեղադրությամբ` նաև ամենամատչելի սրբություններից մեկը: Ավելի քան հազարամյա ճանապարհ անցնելով` այն նաև արդիական մշակութային դրսևորում է, քանի որ այսօր էլ Հայաստանում կերտվում են հարյուրավոր խաչքարեր: Այն հանդիսանում է  պաշտամունքի մասունք, հուշաքար խորհրդանշելով կապը աշխարհիկ եւ աստվածային կյանքի միջև. Միջինը  2 մետր բարձրությամբ խաչքարերի կենտրոնում փորագվում է խաչը,  ներքևում փորագրվում է  արև կամ անիվ  որպես հավերժության  խորհրդանիշ։ Խաչքարը շրջեզրվում է նախշերով կամ խաղողի  ու տերևների զարդաքանդակներով։ Փորագրությունն իրագործվում է տարբեր չափերի մետաղական հատիչների, դրոշմիչների, սրածայր գրիչների, մուրճերի օգնությամբ: Քանդակի հիմքը՝ տեխնիկան երկկողմանի հատումն է, երբ երկու զուգահեռ գծերով ուրվագծում է ապագա փորվածքի երկու եզրերը և այդ եզրերից անկյան տակ փորում է մինչև մեջտեղի երևակայական գիծը: Փորվածքները հղկում են մանր ավազով: Փորագրելու ընթացքում առաջացած փոքր ջարդվածքները և անհարթությունները վերացնում են կավի կամ կրի սվաղով, ապա ներկում: Խաչքարի  կանգնեցման ժամանակ կատարվում  է օրհնման և օծման կրոնական արարողությունորից  հետո խաչքարն արդեն իր մեջ կրում է աստվածային զորություն, եւ կարող է ցուցաբերել  օգնություն, պաշտպանություն, բերել հաղթանակ, տալ երկար կյանք  և հոգու փրկություն: Հայաստանի ավելի քան  50000 խաչքարերից ոչ մեկը մյուսին նման չէ, յուրաքանչյուրն ունի իր սեփական տեսքը, եւ չկան երկու միանման խաչքարեր: Խաչքար քանդակելու արվեստը փոխանցվում է հորից որդուն կամ վարպետի կողմից աշակերտին, ուսուցանելով ավանդական մեթոդները եւ նմուշները, խրախուսելով տարածաշրջանային ինքնօրինակությունը եւ անհատական իմպրովիզացիան: Հայաստանի կողմից 301 թ ին քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն հրչակելուց հետոազգային ինքնության բաղադրիչների շարքում, ինչպիսիք են հայոց այբուբենը, գրքերը եւ այլնձևավորվեցին  նաև սրբավայրի կազմակերպմանխաչի հանդեպ ազգային պաշտամունքի եւ  պատկերագրության սկզբունքները: Այդ համալիրների զարգացումը հատուկ պատմամշակութային միջավայրում հանգեցրել է խաչքարի առաջացմանը։ Հայաստանում առաջին խաչքարերը հիմնադրվել են 9-րդ դարում, արաբական տիրապետությունից ազատագրվելուց հետո: Որոնցից ամենավաղ թվագրվածը  տեղադրված է 879 թվականին  Գառնիում ի պատիվ Կատրանիդե թագուհու:

ՄԱԿ (համակցված աղբյուրներ) -Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպությունը (UNESCO) հայտարարել է, որ հայկական  խաչքարերը, որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն, կարիք ունեն պաշտպանության։